Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգլանդի կարծիքը մասնավոր չէր, դա պետության կարծիք էր». պատմաբան

Սեպտեմբեր 16,2017 17:45

«Ազգովի ընկնում ենք հիստերիայի մեջ, թե՝ ի՞նչ է նշանակում տարածքներ տալ: Սա ընդունելի չէ: Եթե համաձայն չես այս տարբերակին, պետք է ընդվզես: Ինքս համաձայն չեմ, բայց ընդզվում էլ չկա»,-Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի՝ Արցախյան հակամարտության լուծման առնչությամբ հրապարակած կետերին, ասաց պատմաբան Նժդեհ Հովսեփյանը: Նա համամիտ չէ այն փորձագետների հետ, որոնք կարծում են, թե Հոգլանդը պարզապես հեռացող անձ էր՝ սեփական կարծիքով:

«Ի՞նչ է նշանակում մասնավոր կարծիք…դա պետության կարծիք էր, որի հետ  ՀՀ-ն էլ է համաձայնել: Գուցե պատրաստված չենք եղել, իսկ հիմա չունենք Արցախի հարցի լուծման ցանկություն: Տպավորություն է, որ սովորել ենք այս վիճակին: Խոսքը եւ քաղաքական էլիտայի, եւ հասարակության մասին է»,-նկատեց Հովսեփյանը:

Նրա բնորոշմամբ՝ հակամարտության կարգավորումը փակուղում է, լուծման ոչ մի տարբերակ չկա. «Ոչ կարող ենք Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել, ոչ էլ մեզ շքեղություն թույլ տալ ու գնալ փուլային տարբերակի:

Տարածքները վերադարձնելուն համարժեք անվտանգության երաշխիքներ չկան: Ռուսական զորքը ժամանակին չապահովեց արցախահայության անվտանգությունը: Մենք տեսել ենք Բաքվի եւ Սումգայիթի ջարդեր, «Օղակ» գործողություն»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930