Սեպտեմբերի 16-ին, ժամը 13:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
ՀՀ ԱԻՆ