Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ աբխազական հարաբերությունները կայուն են, թեպետ լինում են որոշակի խնդիրներ.Գալուստ Տրապիզոնյան

Սեպտեմբեր 16,2017 16:37

Աբխազիայի հայ համայնքի նախագահ Գալուստ Տրապիզոնյանն այսօր «Նոյան Տապան» մամուլի սրահում լրագրողներին ասաց, որ հայ աբխազական հարաբերությունները կայուն են, թեպետ լինում են որոշակի խնդիրներ, բայց քաղաքական դաշտում ամեն ինչ կարգին է. «Աբխազիայում հայկական համայնքը եղել է դեռ խորհրդային տարիներից, բայց Խորհրդային Միության անկումից հետո ստեղծվեց հայկական համայնք: Ընդհանուր առմամբ հայկական համայնքը կատարում է իր կանոնադրական գործառույթները: Համայնքում գործում են 25 հայկական դպրոցներ, որտեղ դասավանդվում է հայերեն: Հայ համայնքը այնտեղ ունի իր թերթը՝ «Համշեն»-ը եւ գործող եկեղեցի»:

Պարոն Տրապիզոնյանը նաեւ նշեց, որ 150 տարուց ավելի է՝ այնտեղ բնակվում են հայերը, եւ 98 տոկոս ապրել են հակառակ իրենց կամքի՝ եղեռնից առաջ, եղեռնից հետո եւ իհարկե՝ մեծամասամբ համշենահայեր, որոնք էստեղ ապրել են, ապրում են ու կապրեն:

Աբխազահայ համայնքի անդամ Սուրեն Քերսելյանն էլ նշեց, որ հայերին շատ է հետաքրքրում հայ աբխազական հարաբերությունը. «2004 թվականին տեղի ունեցավ հայկական համայնքների ու կազմակերպությունների միավորում: Մեկ մեծ հանրապետական համայնքային կազմակերպության տեսքով, որն ունի իր մասնաճյուղերը բոլոր այն քաղաքներում, որտեղ բնակվում են հայեր՝  Գագրայում եւ այլ քաղաքներում»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930