Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխաների մեծ մասը ռուսերեն եւ անգլերեն մուլտֆիլմեր են նայում, սա է մտահոգիչը». Թեւան Պողոսյան

Սեպտեմբեր 16,2017 16:08

«Ցավալին այն է, որ «ֆեյսբուքում» կարդում եմ լատինատառ գրառումներ…գուցե Հայո՞ց լեզվի պահպանման եւ զարգացման հայեցակարգ մշակենք»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԿԳ նախաձեռնությանը՝ օտար լեզուների զարգացման հայեցակարգ մշակելուն, որում ներառված է ռուսերենի զարգացման խնդիրը, ասաց քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր  Թեւան Պողոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ մինչեւ հայերենի խնդիրը չլուծենք, ի՞նչ կարիք կա մտածելու՝ ռուսերենի՞, թե անգլերենի դասավանդումն ենք զարգացնելու:

«Մեր երեխաների մեծ մասը մուլտֆիլմեր են նայում ռուսերեն եւ անգլերեն, սա է մտահոգիչը: Եթե մտածելակերպը լինի հայերեն, քանի լեզու իմանան, երջանիկ կլինենք»,-համոզմունք հայտնեց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ հանճար լինելու համար մայրենի լեզվով պետք է մտածել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը ռուսերեն լեզուն սովորել է միայն 12 տարեկանում, որովհետև մանկուց խոսում էր միայն ֆրանսերեն: Պուշկինի մայրենին, այսպիսով, ֆրանսերենն էր: Եվ հազիվ թե մինչ ռուսերեն սովորելը նա անտաղանդ էր և ապաշնորհ: Վլադիմիր Դալյ. դանիական ծագումով ռուս հանճարեղ լեզվաբանը տիրապետում էր ութ լեզվի: Հայ մեծ գրող Վիլյամ Սարոյանը գրում էր միայն անգլերենով:Այս շարքը կարել է շարունակել…
    Այսպիսով՝ հանճարության և մայրենին իմանալ-չիմանալու միջև կապի առկայությունը, մեղմ ասած, վիճարկելի է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930