Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Կարեն Խաչանովը «Դեւիսի գավաթի» համաշխարհային խմբում հանդես գալու իրավունքի համար փլեյ-օֆֆում հավասարեցրել է հաշիվը Հունգարիայի հետ: Ռուսաստան-Հունգարիա մրցամարտն ընթանում է Բուդապեշտում: Հաշիվը 1:1 է:
Խաչանովը մենախաղերում 3:6, 6:2, 7:6 (14:12), 6:1 հաշվով հաղթել է Աթիլա Բալաժին: Ավելի վաղ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը պարտվել էր Մարտոն Ֆուչովիչին:
Այսօր կայանալու են զուգախաղերը, որում Կոնստանտին Կրավչուկ/Դանիիլ Մեդվեդեւ երկյակը հանդիպում է Աթիլա Բալաժ/Մարտոն Ֆուչովիչ զույգի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ