Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Հաղթողի կոչման համար պայքարում են Երեւանի, Սյունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի եւ Արցախի 60 մարզիկներ: Այսօր երեկոյան կկայանան եզրափակիչ գոտեմարտերը:
Առաջնության արդյունքներով կձեւավորվի հանրապետության երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի նոյեմբերի 1-ից 6-ը Կիպրոսում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ