Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել:
Հայկ Կյուրեղյանի եղբայր Արմենակ Կյուրեղյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Հայկ Կյուրեղյանը 3 օր է հացադուլի մեջ է: Առայժմ միայն կարող եմ ասել, որ պահանջները կապված են Սերժ Սարգսյանի անվան հետ»: