«Գործարար Սիլվա Համբարձումյանը «պլանավորում» է Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել:
Գործարարը հայտնել է, որ բանակցություններ է վարում: Երկու գործուղման պետք է գնա:
«Խողովակներով նավթը կբերենք, կմշակենք, և դա բավականին լավ արդյունքներ կունենա: Նախկինում մենք այդտեղ մի քանի գործարան ենք ունեցել, ես ուզում եմ հիմա դրանք վերականգնել, աշխատատեղ բացել, որ արտագաղթ չլինի: Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց մարդը կգերադասի մնալ Հայաստանում»,- ասել է նա»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում