Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ փաստ` կառավարության մեկամյակի հաշվետվությունում. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2017 10:39

Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվությամբ ուշագրավ փաստ է արձանագրվել. պարզվում է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գերավճարները՝ ընթացիկ հարկային պարտավորություններից բացի, պետական բյուջե վճարված հավելյալ հարկերը, նվազել են 6.4 մլրդ դրամով, եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Մինչեւ հիմա իշխանությունները հրապարակում էին միայն խոշոր հարկատուների գերավճարները, եւ հուլիսի 1-ի դրությամբ այն կազմել էր 151.7 մլրդ դրամ:

Բայց հիմա պարզվում է՝ գերավճարներ են վերցվել ոչ միայն խոշոր բիզնեսից, այլեւ մանր ու միջին ձեռնարկություններից, մոտ 110 մլրդ դրամի չափով: Ի դեպ, այս մասին միշտ խոսել է Համաշխարհային բանկը՝ շեշտելով տարեկան ավել քանի 250 մլրդ գերավճար հավաքելու մասին, եւ նախազգուշացնելով, որ այդ ամենը վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930