Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում այրվել է 200 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկի մոտակայքում՝ 100 քմ, Լեռնանիստ գյուղի մոտակա սարում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդանանց փողոցում՝ 6000 քմ, Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում՝ 1500 քմ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում՝ 5000 քմ, Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասում՝ 1 հա, Լոռու մարզի Գուգարք գյուղի վերին հատվածի հարակից տարածքում՝ 3500 քմ, Շիրակի մարզի Կամո գյուղի գերեզմանատանը՝ 400 քմ, Հացիկ գյուղի գերեզմանատանը՝ 2500 քմ, Ախուրյան գյուղում՝ 100 քմ, «Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակու¬թային արգելոցի տարածքին հարակից գերեզմանատանը՝ 5 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 10 հա, Վաղատուր գյուղի տարածքում՝ 415 հա, Որոտան գյուղի վերջնամասում՝ 600 քմ բուսածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
ՀՀ ԱԻՆ