Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տնտեսվեց 8 ժամ եւ վայրկյանում 3 լիտր ջրաքանակ

Սեպտեմբեր 16,2017 13:00

Սեւանի Ճանապարհային ոստիկանության հենակետի հետնամասում վթարվել էր Լճաշենի խորքային հորերի ջուրը դեպի «Սեւան» օրվա կարգավորիչ ջրամբարը սնուցող, ինչպես նաեւ հարակից համայնքներին կենարար հեղուկ մատակարարող 500մմ տրամագծով ջրատարը: Դրա հետեւանքով դադարեցվել էր Սեւան քաղաքի, Վարսեր, Գագարինավան, Ցամաքաբերդ համայնքների, «Սեւան» քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը:

Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, անբարենպաստ եղանակային պայմաններն ու սպասվող աշխատանքի մեծ ծավալը, ընկերությունը ստիպված էր նշված բնակավայրերում 36 ժամով ջրանջատում հայտարարել: Օրենքը նման երկարաժամկետ ջրանջատում թույլատրում է, բայց բնակիչներին ու հիմնարկ-ձեռնարկություններին այդքան երկար ժամանակ թողնել անջո՞ւր… Բա պատասխանատվությո՛ւնը սպառողների առջեւ, բա մարդկային խի՛ղճը: Վեոլիա Ջրում նշված 36 ժամը դիտարկվեց որպես ծայրահեղ թույլատրելի, բայց ոչ պարտադիր, առավել եւս՝ ընդունելի ժամկետ: Ամեն ինչ պետք էր անել ժամ առաջ ջրամատակարարումը վերսկսելու համար:

Դրա համար ջրատարը դատարկվելուն անմիջապես հաջորդեց Ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Սեւան» տեղամասի աշխատակիցների կողմից տեղանքի ուսումնասիրությունը: Ասֆալտը քանդելուց հետո պարզվեց, որ մետաղական խողովակաշարը զոդման «կարից» պոկվել էր, ինչի հետեւանքով ջուրն աննպատակ հոսում-կորչում էր ինչ-որ տեղ խորքերում: Խնդրի լուծման նպատակով, սկզբում մասնագետները եռակցման միջոցով վերականգնեցին խողովակաշարը, սակայն, որպեսզի վստահ լինեն, որ հետագայում նմանատիպ իրավիճակ չի կրկնվի, խողովակի վրա եւս մեկ մետաղյա շերտ ավելացրեցին:

Ընդհանուր առմամբ, տեղավորվեցին 28 ժամում` թե՛ իրենց, թե՛ սպառողների համար տնտեսելով 8 թանկագին ժամ: Գումարած` տնտեսված վայրկյանում 3 լիտր ջրաքանակը, որն ուղղվեց բնակավայրերի ջրամատակարարման բարելավմանը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930