Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազուկը օրգանիզմից հեռացնում է ռադիկալները, լավացնում է ճարպային փոխանակությունը

Սեպտեմբեր 16,2017 12:30

Ճակնդեղը՝ բազուկը, օժտված է միզամուղ, լուծողական, արյունաստեղծ ազդեցությամբ, նպաստում է օրգանիզմից ռադիկալների հեռացմանը, լավացնում է ճարպային փոխանակությունը, օգտակար է հիպերտոնիկ՝ արյան բարձր ճնշում ունեցող հիվանդներին:

Կիրառվում է սպաստիկ կոլիտների, աթերոսկլերոզի, սակավարյունության, անգինաների, այրվածքների բուժման համար:

Խոլեցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում ճակնդեղը մաքրել, կտրատել, ավելացնել ջուր՝ մինչեւ ծածկվելը: Եփել մարմանդ կրակի վրա այնքան, մինչեւ եփուկը խտանա օշարակի պես: Ընդունել 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:

Անգինաների բորբոքման դեպքում 1 բաժակ հում բազուկի քերուկին ավելացնել 1 ճաշի գդալ քացախ, թրմել 24 ժամ, քամել: Ստացված հեղուկով կատարել ողողումներ՝ գոլ վիճակում, օրը 3 անգամ:

Հեպատիտների ժամանակ 100 միլիլիտր ճակնդեղի հյութին ավելացնել նույնքան եռացրած ջուր: Ընդունել օրը 2 անգամ՝ ուտելուց հետո:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

15.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930