Ադրբեջանում բանտից ազատ արձակված և Իսրայել մեկնած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայերին կոչ է արել պինդ պահել Արցախը, քանի որ այն կորցնելուց հետո կարող է կրկնվել 100 տարի առաջվա ցեղասպանությունը:
«Ամոթ է խոստովանել, բայց նախքան ադրբեջանական բանտում հայտնվելը ես անկեղծորեն ենթադրում էի, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ վիճելի է և պետք է լուծվի՝ հարգելով Ադրբեջանի ազգային սահմանները: Ի՜նչն հիմար էի: Ադրբեջանը դեռ 1988թ. է ահաբեկչություն սկսել հայերի դեմ Սումգայիթում, Բաքվում և Ղարաբաղում: Նացիստական juden frei սխեմայով, միայն հայերի նկատմամբ, ոչ թե հրեաների: Չնայած Ադրբեջանի հրեաների 95 տոկոսն էլ երկրից փախել են հենց նույն ժամանակ, երբ սկսվել է հակամարտությունը Ղարաբաղում: Մեղքից հեռու՝ հայերին վերջացնեն, կանցնեն հրեաներին, գենետիկ հիշողություն է: Այսօր հրեաներին Ադրբեջանում սիրում են. չէ՞ որ հրեա էլ այդ երկրում չի մնացել՝ մի քանի հազար: Մինչդեռ երբեմնի Միության ժամանակ գրեթե 100 հազար էին:
Մինչդեռ իմ դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազի ստորագրությամբ մեղադրական արձանագրության մեջ բառացիորեն գրված է հետևյալը (մեջբերում).
… մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանն անվանել է «Արցախ», ինչն ապացուցում է Facebook-ի իր ընկեր Սերգեյ Շահվերդյանի հետ նրա անջատողական գործողությունները…
Ուշագրավ է, որ առավոտից երեկո իր հանդուրժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայերեն անվանումը՝ Արցախը, համարում է անօրինական: Այսինքն` հայերենն անօրինական է, հայերին չի կարելի խոսել մայրենի լեզվով, ունենալ սեփական հավատը չի կարելի, և ընդհանրապես, իբր (քննիչ Տալիբովի մեջբերումը) «հայերի ցեղասպանությունը հորինված է. եթե թուրքերը նրանց մոռթած լինեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք…»
Գեբելսը նյարդային ծխում է:
Հայե՛ր, պի՛նդ կացեք: Այդ մարդիկ ցանկանում են ձեզ տեսնել մեռած ու վերջ: Եվ եթե դուք բանակցությունների կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացե՛ք՝ նրանք կգան ձեզ բնաջնջելու: Ինչպես թուրքերը 100 տարի առաջ: Գազանացումն արդեն անցել է բոլոր թույլատրելի սահմանները»,- գրել է Լապշինը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Տո լավ է…