Տոկիոյում կայանալիք 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ծրագրից Ծանրամարտը չի հանվի մարզաձեւում ստեղծված դոպինգային իրավիճակի պատճառով: Այս մասին տեղեկացնում է rsport.ria.ru-ն մեջբերելով ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքերը:
Ավելի վաղ ՄՕԿ-ը տեղեկացրել էր, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մինչեւ այս տարվա դեկտեմբեր ամիսը պետք է ցուցադրի, որ հակված է իր մարզաձեւում դոպինգի դեմ պայքարելու: Ըստ աղբյուրի ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոութսը կարծում է, որ ծանրամարտի մրցումները կարող են 2020 թվականի Խաղերի ծրագիր չընդգրկվել, եթե դոպինգի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվել:
«Ոչ, այդ տեղեկությունը ճիշտ չէ», – ասել է Բախը, որի խոսքերը մեջբերել է insidethegames-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ