Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քննարկվել են Իրան-ՀՀ, ՀՀ-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը

Սեպտեմբեր 15,2017 20:08

Սեպտեմբերի 15-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեին Սամիեիի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկվել են Իրան-Հայաստան, Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրագծերի, «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերի ընթացքը, դրանց ֆինանսավորման աղբյուրների հետ կապված հարցերը։

Հյուրերի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը և ժամանակացույցը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքին, առաջիկա անելիքներին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև ՀՀ արտաքին պարտքի կառավարմանը վերաբերող հարցերը և էներգետիկ ոլորտի զարգացմանն ուղղվող վարկային միջոցների ազդեցությունը արտաքին պարտքի ծավալների վրա։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930