Թբիլիսիում այսօր կայացան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին պարտիաները:
Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հանդիպեց Վասիլի Իվանչուկի հետ եւ արդեն 24-րդ քայլում Ուկրաինայի ուժեղագույն գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել: Ինչպես Արոնյանի խաղը բնութագրեց մրցաշարը մեկնաբանող գրոսմայստեր Սերգեյ Շիպովը, հայ գրոսմայստերն այսօրվա հերոսը դարձավ անթերի խաղով:
Վլադիմիր Ֆեդոսեեւ-Ուեսլի Սո, Ռիչարդ Ռապպորտ-Լիրեն Դին եւ Պյոտր Սվիդլեր-Մաքսիմ Վաշյե-Լագրավ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Վաղը գրոսմայստերները կրկին կնստեն Խաղատախտակի առջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ