Լրահոս
Օրվա լրահոսը

Հուզված հայերն ու վրացիները հասել են զինանոցին՝ զենքին տիրանալու նպատակով. aliq.ge

Սեպտեմբեր 15,2017 18:55

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի վերջին` 26-րդ հատվածը: Այս մասում հրապարակում ենք «Վրաստան» թերթում, 1918-ին թվականին ամիսներին տպագրված հոդվածների հայերեն տարբերակները:

Վրաստան 1918/01/5 #4

Խառնաշփոթ Ախալցիխեում

Դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 8-ին լուրեր են տարածվել, թե 15 հազար զինված մահմեդական հարձակվել է քաղաքի վրա՝ բերդ-ամրոցը գրավելու նպատակով: Ժողովուրդը վախեցած է: Զենք օգտագործել կարողացողները, 5000-ից ավելի մարդ, Ջ.Կ. գործադիր հանձնաժողովի նիստ է հրավիրել, պահանջել հրացաններ, հակառակ դեպքում ասել են, որ զինանոց կներխուժեն և զենքը կվերցնեն: Հանձնաժողովը հրացաններ է բաժանել միայն բանակից ազատվածներին: Բնակիչներն անցել են իրենց ունեցվածքի, գույքի պաշտպանության գործին և կոտորվելուց խուսափելու նպատակով՝պատրաստ են փախուստի դիմել: Իրոք, քաղաքից 8 մղոն հեռավորությամբ՝ Բորջոմիի մայրուղու վրա, հավաքվել են մի քանի հազար զինված մահմեդական: Զենք չունեցողները կացիններով և երկաթե մահակներով են զինված եղել:

Քաղաքաբնակների և մահմեդականների միջև պատվիրակների այցեր են տեղի ունեցել: Ըստ տարածված լուրերի, մահմեդականները պահանջում են ամրոցն ու զինանոցը հանձնել իրենց: Դեկտեմբերի 28-ին նույն վիճակն է տիրել, քանի որ համաձայնություն ձեռք բերել չի հաջողվել: Բնակիչներն առավոտյան սպասել են թշնամու հարձակմանը, այդ պատճառով, ինչպես ամրոցը, այնպես էլ քաղաքի ծայրամասային փողոցները զինված բանակայինների և քաղաքի բնակիչների կողմից պաշտպանվելիս է եղել: Բերդ-ամրոցում նաև 10-15 ականանետ են տեղադրել: Այդ գիշեր բնակիչները պատրաստ սպասել են հնարավոր արհավիրքի:

Գիշերն անցել է հանգիստ: Երկրորդ առավոտյան մի քանի կողմից թշնամին մոտեցել է քաղաքին և ժամը 11-ին կրակ բացել: Ամրոցից նույնպես լսվել են ականանետերի և հրացանների ձայները: Եկեղեցիների զանգերը նույնպես ղողանջել են՝ խառնվելով վախեցած կանանց ու երեխաների լաց ու կոծի սարսափելի պատկերին: Կրակն անկանոն էր երկու կողմից էլ, քանի որ ղեկավարները մասնագետներ էին և վեր ու վար էին կրակում: Սկսվեց մոտակա հայկական Քկղուրթի և Ծիրի գյուղերից փախուստի դիմած, աճապարելուց ոտաբոբիկ և մերկ մնացած կանանց և երեխաների հետապնդումը: Հասավ սադրիչների ժամը: Նրանք ավելի էին գրգռում և վախեցնում` առանց այդ էլ սարսափած ժողովրդին: Ասում էին. ամբողջությամբ կոտորել են ծկղուրթեցիներին, փամաջեցիներին, այլոցիներին (հայկական գյուղ է) և այլն: Իսկ իրականում գյուղերում ոչինչ տեղի  չէր ունեցել:

Այս լուրերի պատճառվ հուզված հայերն ու վրացիները հասել են զինանոցին՝ զենքին տիրանալու նպատակով: Զինանոցի ղեկավարը հանգստացնում էր ահաբեկված ժողովրդին՝ սպասեք, երբ անհրաժեշտ կլինի մենք ինքներս կբաժանենք: Իսկ հիմա թշնամին ոչինչ չի պատրաստում և զենքի անհրաժեշտություն չկա: Կրակը տևեց 3-4 ժամ: Զոհեր չեն եղել, բացի երկու վիրավոր հայ զինվորից:

Ինչպես տեղեկացանք, Թբիլիսիի կոմիսար Ռամիշվիլին գոհ չէ մահմեդականների ուղարկած պատվիրակությունից: Մահմեդականները պահանջում են պաշտպանության համար իրենց էլ զենք տալ զինանոցից: Կոմիսարը զենքից օգտվելու թույլտվություն է տվել հետևյալ պայմանով. զինանոցից զենք կբաժանվի առաջին հերթին զինվորներին, այնուհետև, եթե ավելանա, բոլոր ժողովուրդների հետ մեկտեղ զենք կտրվի նաև մահմեդականներին՝ համամասնության սկզբունքով:

Որոշումը բավարարել է մահմեդականների պատվիրակությանը և վերադառնալուն պես կրակը դադարել է պատերազմի դաշտում: 29-ի առավոտը խաղաղ էր, չնայած պաշտպանության բանակն իր տեղում է եղել: Սադրիչները դեկտեմբերի 29-ին տարբեր սարսափելի պատմություններ էին պատմում: Ասում էին՝ ահա թաթարները կրկին գալիս են և կկոտորեն արդեն փոքր-ինչ խաղաղված ժողովրդին: Իրավիճակը խաղաղ էր մինչև դեկտեմբերի 29-ի կեսօր և որևէ կոտորած կամ սպանություն չի եղել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «aliq.ge»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930