Անցնող շաբաթ ազդարարվեց, այսպես կոչված, քաղաքական աշնան մեկնարկը` խորհրդարանական հին ու նոր դեմքեր, քննարկումներ, քննադատություններ, ելույթներ: Այս գումարման ԱԺ-ի առաջին աշխատանքային օրվա սպասված և ինտրիգային խոսքը շատերի համար դարձյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանինն էր, որը, չնայած տասնյակ լրագրողների համառությանը, հնչեցրեց միայն ընդհանուր գնահատականներ և զերծ մնաց ուղիղ պատասխաններից:
Քառօրյայի մեկնարկին շատերին գոհացրեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պատասխանն Իլհամ Ալիևին, թե` նախ պետք է պատմություն ունենալ, հետո միայն խոսել դրանից` համեմատության համար նշելով, որ «Մանչեսթեր յունայթեդ»-ն ավելի մեծ տարիք ունի, քան ադրբեջանական պետությունը:
Անցնող շաբաթը խաղաղ-աշխատանքային չէր նաև Երևանի քաղաքապետարանում: Փոխադարձ վիրավորանքների ու բանավեճերի տեսագրություններն ամենուր էին` թե´ սոցիալական ցանցերում, թե´ լրատվամիջոցներում:
Պետական այս կառույցներում տեղի ունեցող անցուդարձին ավելացավ նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հերթական գնահատականը եկեղեցու գործունեության վերաբերյալ և ինչպես ասում են` պատկերն ամբողջացավ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ