Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանում մարզական նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2017 17:23

Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում, ավանդույթի համաձայն, այս տարի ևս անցկացվում է մարզական փառատոն, որն սպասված է` մարզիկների ու մարզասերների համար:

Այսօր Սևանում անցկացված մարզական փառատոնը մեկնարկեց Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից մարզաշքերթով:

Մարզաշքերթին հաջորդեց մասնակիցների` համայնքի ուսումնական հաստատությունների` դպրոցների, քոլեջի, ուսումնարանի, պատանի երկրապահների, «Բելի դոմ» թաղամասերի թիմերի, նրանց ուղեկցող մարզիչների հանդիսավոր մուտքը բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ: Բոլոր թիմերն էլ նախապես պատրաստվել էին փառատոնին, որոնց ծափերով էր ողջունում հանդիսատեսը:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողակարգը ուղեկցվեց տարբեր մարզախմբերի ցուցադրական ելույթներով, որոնք ընդմիջվում էին «Սևան» ժողովրդական պարերի համույթի սաների կատարումներով:

Փառատոնի մասնակիցներին, մարզասերներին ողջունեցին Սևանի համայնքապետարանի ԿՄՍԵՀ բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն, փառատոնի անցկացման գլխավոր մրցավար Գարիկ Ավետիսյանը:

Փառատոնին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետարանի կրթության վարչության սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ալիկ Առաքելյանը:

Փառատոնի առաջին մասը եզրափակվեց 7 մարզաձևերի և դրանց անցկացման վայրերի ներկայացմամբ:

Մարզական փառատոնի մրցութային մասն ընդգրկում էր 7 մարզաձև` կշռաքարի բարձրացում, շախմատ, նարդի, բազկամարտ, կոխ, մինի ֆուտբոլ, որոնք անցկացվեցին քաղաքի 4-րդ, 5-րդ միկրոթաղամասերի մարզահրապարակներում, Ն. Դագարյանի անվան մարզադպրոցում, ըմբշամարտի մարզասրահում, Ս. Զաքարյանի անվան մշակույթի հարակից հրապարակում:

Փառատոնի մրցանակակիրներին սպասվում են պարգևատրումներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկի արդյունքներով մրցանակային տեղեր գրաված քաղաքները կպարգևատրվեն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության` համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթներով:

Նախատեսված է նաև «Լավագույն քաղաք» անվանակարգ:

Առողջ ապրելակերպի քարոզչությանը, ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացմանն ուղղված հերթական մարզական նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել ֆիզկուլտուրայի օրերի անցկացման ավանդույթը, երեխաներին և պատանիների ներգրավել մարզական խմբակներում, և Սևան համայնքն էլ հավուր պատշաճի էր պատրաստվել հերթական փառատոնին, որը վերածվեց մարզական տոնախմբության:

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930