Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կաթոլիկ եկեղեցու Սիրիայի Ջեզիրեի շրջանի առաջնորդ հայր Անդրանիկ Ծ.Վ. Այվազյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա ազգանվեր գործունեությունը, հայապահպանությանն ուղղված բարեսիրական ծրագրերը, ակտիվ մասնակցությունը Սիրիայի հայկական համայնքի վերականգնման աշխատանքներին:
Քննարկվեցին Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին մասնակցությանը, համայնքի իրավիճակին, խնդիրներին ու հեռանկարներին վերաբերող հարցեր:
Հայր Անդրանիկը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրեց իրականացրած աշխատանքները, բարեսիրական ծրագրերը, պատրաստակամություն հայտնեց մասնակցել նախարարության նախաձեռնած «Սահմանապահ գյուղերի աջակցություն» շարժմանը, ակտիվացնել մասնակցությունը նախարարության ծրագրերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ