Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը «TurAz Kartalı-2017» անվանումով թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժություններ կանցկացնեն:
Ըստ թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության՝ զորավարժությունները նախատեսված են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության պլանով:
Թուրքական աղբյուրը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրում է, որ զորավարժություններին մասնակցելու են երկու երկրների ռազմաօդային ուժերի շուրջ երեք տասնյակ ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ МиГ-29, F-16, Су-25, C-130 Herkules и CASA CN-235 օդանավեր, Ми-35, Ми-17 и Sikorsky S-70 ուղղաթիռներ:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում