Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո 18 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «շտապօգնության» ծառայության ներկայացուցիչ Նատաշա Ուիլսին:
«Մենք կարող ենք հաստատել, որ «Փարսոնս Գրին» կայարանում տեղի ունեցած միջադեպից հետո հիվանդանոց ենք տեղափոխել 18 պացիենտ»,- ասել է նա:
Ոստիկանությունը միջադեպը քննում է որպես ահաբեկչություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ