Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը՝ 1963 թ. ծնված Պարթև Ենգոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն