Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դուք ինչի՞ պիտի նախարար ունենայիք, դուք ընդհանրապես ո՞վ եք». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2017 14:32

«Եկող տարվա ապրիլի 9-ից նոր դասավորումներ կլինեն: Սա մեզ չի վերաբերում, մենք մեր նպատակների հետ կապված համաձայնությունները արդեն ունեցել ենք, դրա համար է կոալիցիոն համաձայնությունը ընթացքի մեջ դրվել: Չեմ կարծում, որ դրա հետ կապված փոփոխություններ կլինեն: Ամբողջ ինտրիգները, թե եկող տարի ինչպիսի կառավարություն կմնա, կմնա՞, թե՞ կփոխվի՝ հեռուն գնալով՝ դրա հետ կապված մենք չենք ուզում նախնական կարծիքներ հայտնել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ՀՅԴ-ն եղել է մեկ ընդդիմություն, մեկ իշխանություն, կարո՞ղ եք հիշել Սերժ Սարգսյանի մի խոստում, որ կատարվել է եւ դուք ձեր մեղքի բաժինն ունե՞ք ստեղծված իրավիճակում, դուք պատասխանատվություն կրո՞ւմ եք՝ Ռուստամյանը պատասխանեց. «Անլուրջ են այն քաղաքական ուժերը, որոնք համարում են, որ իրենց մեղքի բաժինը չունեն: Չի կարող քաղաքական ուժը, եթե ինչ-որ ազդեցություն ունի, իրավիճակը բարվոք չի, ուրեմն ինքը այդ ազդեցության չափով պատասխանատու է: Մենք էլ մեզ պատասխանատու ենք համարում մեր չափով: Թե Սերժ Սարգսյանի որ խոստումներն են կատարվել՝ մեզ համար շատ ակնհայտ է՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ընդունեց մեր առաջարկած 7 կետերը, մի կետ չի, երկու կետ չի: Ըստ էության, Հայաստանի ընթացքի մեջ տեղի է ունեցել բեկում: Մենք նոր համակարգ ենք որդեգրել՝ դրանից բխող ամեն ինչով, սա տեղի է ունեցել հենց Սերժ Սարգսյանի հետ կապված մեր հարաբերությունների շնորհիվ: Ղարաբաղի հետ կապված, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված շատ կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, կառավարության գործունեությունը դարձել է շատ ավելի թափանցիկ, հաշվետու»:

Ռուստամյանն ասաց, որ չկա մի ժամանակահատված, որ ՀՅԴ-ի համար լավ է եղել, իսկ ժողովրդի համար վատ է եղել. «Ո՞վ ասեց, որ հիմա ՀՅԴ-ի համար լավ է»: Դիտարկմանը, որ դուք նախարար ունեք, մենք չունենք՝ Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Ժողովուրդը հո նախարար չի՞ կարող ունենալ, իսկ դուք ինչի՞ պիտի նախարար ունենայիք, դուք ընդհանրապես ո՞վ եք, քաղաքական ո՞ւժ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930