Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Փաշինյանի, հիմա իշխանափոխություն անելն ավելի հեշտ է, քան նախկինում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2017 13:19

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ելք» խմբակցության անդամներից լրագրողները հետաքրքրվեցին՝ Գալուստ Սահակյանն ասել է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, «Ելքը» ի՞նչ է մտածում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Դա բացառապես իր տեսակետն է, բայց Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավորումը բացարձակապես անընդունելի է «Ելք» դաշինքի համար»:

Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն անընդունելի է, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Կարեն Կարապետյանն է ընդունելի՝ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ական ցանկացած թեկնածու մեզ համար անընդունելի է: Սերժ Սարգսյանի պարագայում դա անընդունելի է կրկնակի, եռակի, քառակի: Ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ ԵՏՄ-ական, ադրբեջանական ոճով վերարտադրությունն է անընդունելի: Չի բացառվում, որ կարող է ձեւակերպվել խորհրդարանում նոր մեծամասնության ձեւավորման խնդիրը»:

Փաշինյանը հայտարարեց. «Այսօրվա գործող Սահմանադրությամբ,, որ 2018-ից է գործելու, իշխանափոխություն անելը ավելի հեշտ է, քան նախկինում գոյություն ունեցած Սահմանադրությամբ: Եթե կա ժողովուրդ, որ ուզում է անել այդ իշխանափոխությունը եւ եթե կա քաղաքական ուժ, որ պատրաստ է ժողովրդի կամքը վերածել քաղաքական իրողության, այս Սահմանադրությամբ շատ ավելի հեշտ է դա իրականացնել: Ես ուզում եմ հավաստիացնել, որ այդպիսի քաղաքական ուժ գոյություն ունի, մնացած հարցերին թող պատասխանեն այդ հարցերի հասցեատերերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930