Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին քիմպրոմցիները պատրաստվում են անժամկետ նստացույց անել (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 15,2017 13:08

Այսօր վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք ցանկանում էին հանդիպել մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանին: Նախկին աշխատակիցները վերջին հույսը կապել էին մարզպետի հետ. «Մարզպետն ասաց՝ ձեր արած ցանկացած քայլը կիսատ եք թողնում, հետեւողական չեք: Ինքը մեզ ոչ մի բան էլ չխոստացավ, մենակ ասաց՝ ես ձեր բողոքները տեղ կհասցնեմ, բայց ոչ մի բանով չեմ կարող օգնել: Հիշում եք, որ ՋԷԿ-ը փակել էինք, եկան համոզեցին, բարձ դրեցին գլխներիս տակին, թե լավ կլինի, փողի աղբյուրը ճարվել է եւ այլն: Գումարը մինչեւ սեպտեմբեր կտանք, բայց սեպտեմբերն էլ կես եղավ, բայց փողը չկա»,- ասում է ընկերության նախկին աշխատակից Հրաչիկ Մարտիրոսյանը:

Մարզպետարանի դիմաց հավաքված ցուցարարները որոշում էին իրենց հետագա քայլերը, փորձելով ինքնուրույն խնդրին լուծում տալ. «Գնալու ենք ՏԵՑ-ի առաջին կանգնենք, դարպասները փակենք, եթե պետք լինի ներսի աշխատողներին էլ հանենք: Մեր հարցը պետք է էս 2 օրը մենք ինքներս վերջնականապես լուծենք, էլ մենք ոչ մեկից հույս չունենք,- ասում է Գառնիկ Մարիտիրոսյանը:

Ցուցարարներից Արմեն Զաքարյանն ասում է՝ մտահոգ է ոչ միայն իր աշխատավարձի, այլեւ իր հարազատների, որոնք սոցիալական պայմաններից ելնելով լքել են երկիրը. «Բացի ես, իմ բարեկամն էլ է աշխատել ՋԷԿ-ում, 700.000 դրամ ունի ստանալու՝ չեն տալիս: Կինը մահացել է, հայրը, մայրը բոլորը մահացել են: Ընտանիքը լքել է Հայաստանը ու գնացել, մենակ տղան է, ինքն էլ շուտով բանակ կգնա: Գոնե փողերը չեն տալիս էդ մարդը գերեզման սարքի, ինքն էլ հիվանդ է, Ռուսաստանում է, փող չունի, աշխատանք չունի, որ գա, մնացել է այնտեղ»:

Աշխատակիցները տեղեկացրեցին, որ պատրաստվում են եկող շաբաթվանից անժամկետ նստացույց են անելու, մինչեւ խնդիրը վերջնականապես լուծում չստանա:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930