Aravot.am-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ ժամը 14.00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Մեր քննարկման այսօրվա թեման է՝ Հայաստանում վերջին շրջանում քրեական տարրերն ակտիվացել են, եւ արդյոք համարժեք են իրավապահ մարմինների գործողությունները:
Մեր հյուրերն են՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ, Հովհաննես Քոչարյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Հաղորդումը կվարի Նելլի Բաբայանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ