Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Վերնիսաժի կրակոցների միջադեպի հետ Լոռու ՀՀԿ-ական մարզպետ Արթուր Նալբանդյանի կապի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2017 12:57

«Երեկ Երեւանում տեղի ունեցավ մի շատ խայտառակ իրադարձություն, Երեւանը ցնցվեց: Շատ մարդիկ հարց են տալիս, ինչու են հանցագործները ավտոմատներով շրջում Երեւան քաղաքի փողոցներում եւ ինչու իշխանությունները չեն կասեցնում նրանց երթը»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, այն, որ այդ ռազբորկաները չեն կանխում իշխանությունները, ունի իր բացատրությունը. «Ես համոզված եմ հարյուր տոկոսով, որ այդ ռազբորկայի մասնակիցները վերջին ընտրություններում լրջագույն ծառայություններ են մատուցել ՀՀԿ-ին եւ նրա քաղաքական հենարանի դերն են կատարում: Նրանք իրենց զգում են՝ ինչպես իշխանության մաս: Որեւէ զարմանալի արձանագրում չկա ՀՀ քաղաքացիների համար, որ մարդասպանները ՀՀ-ում կարող են ազատ շրջել: Մարտի 1-ի սպանության մասնակիցները ազատ շրջում են Երեւանի փողոցներում եւ ոչ ոք չգիտի, թե նրանք հաջորդ անգամ երբ կսկսեն կրակել: Ծիտ մականունով մի անձնավորություն, որը տարիներ առաջ հետախուզվում էր կեղծ փաստաթղթերով գույք մասնավորեցնելու հետ կապված, հետախուզեցին, հետախուզեցին եւ որոշեցին նրան տեղափոխել ոչ թե ՔԿՀ, այլ՝ Երեւանի ավագանի»:

Փաշինյանն ասաց, որ կոնկրետ երեկվա կրակոցները առնվազն անուղղակիորեն կապ ունեն Ալավերդու քաղաքապետի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների հետ: Դա ներհանրապետական ռազբորկա է:

Լրագրողները փոխանցեցին, որ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասում էր, որ սա կենցաղային հողի վրա ռազբորկա էր, եւ ՀՀ-ում համատարած կրիմինալիզացիա չկա՝ Փաշինյանն արձագանքեց. «Կրիմինալիզացիա եւ հանրապետականիզացիա բառերը հոմանիշներ են»:

Նա հորդորեց լրագրողներին հետաքննություն անել եւ պարզել, թե ինչ կապ ուներ երեկվա կրակոցները Լոռու ՀՀԿ-ական մարզպետ, Ալավերդու նախկին քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ. «Երբ այս հարցի պատասխանը լրագրողները գտնեն, ամբողջական կլինի, թե իրավիճակի վերաբերյալ որ տեսակետն է ավելի մոտ իրականությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930