Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Ավետիքյան. Արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորս. «Ազգ»

Սեպտեմբեր 15,2017 12:35

Գոնե մեկ անգամ խոստովանենք. արտագաղթի իրարահաջորդ ալիքների համար պատասխանատու ենք բոլորսՙ ե՛ւ պետական ղեկավարություններ, ե՛ւ քաղաքական-հասարակական կազմակերպություններ, ե՛ւ մտավորականություն, ե՛ւ կրթամշակութային հանրույթ, ե՛ւ մամուլ:

Մեղավոր է նաեւ մեր հասարակ ժողովուրդը, որին մենք սովոր ենք միշտ շողոքորթելՙ «ժողովուրդը չի սխալվում» խոսքով: Բայց երբեմն սխալվո՛ւմ է: Մեր ժողովուրդը անկախության եւ սահմանադրության բերած ոչ մի բարիքից եւ ազատությունից այնքան չօգտվեց, որքան «ազատ տեղաշարժվելու իրավունքից»: Գնում են, կամ ուզում են գնալ բոլորը- հայր, մայր, որդի, դուստր, փեսա, սկեսուր, զոքանչ ու տատիկ: Վերջերս սկսել են գնալ նաեւ ունեւորները, պաշտոնաթող զինվորականը, պաշտոնազրկված չինովնիկը: Գնալու համաճարակ է: Գնում ենՙ հաճախ նույնիսկ չիմանալով որեւէ լեզու, չունենալով որեւէ հենարան, ապավինելով «խոմ էստեղից լավ կէղնի» ինքնահուսադրիչ մտքին:

Իսկապես, տարօրինակ չե՞ք գտնում, որ ոչ ոք նրանց, հրապարակավ գոնե, չի ասում «ո՞ւր եք գնում, դժգո՞հ եք երկրից, նրա կարգուսարքից, դժգո՞հ եք գյուղապետից, քաղաքապետից, մարզպետից, վարչապետից, նախագահից, պայքարեք: Խաբեցի՞ն մեկ անգամ, խաբեցվի՞ք երկու կամ երեք անգամ, այսուհետ մի՛ խաբվեք, թույլ մի՛ տվեք ձեզ խաբել: Երկիրը ժողովրդինն է, տերը դո՛ւք եք, պետությունը դո՛ւք եք: Մնացեք եւ զորացրեք ձեր անփոխարինելի հայրենիքը»: Նման ձայներ չեն լսվում:

Երեւի այսպիսի լռություն էր, երբ Վասիլի իշխանն ու Պետրոս Գետադարձ կաթողիկոսը բյուզանդացիներին էին հանձնում մեր ամենաբարգավաճ քաղաքամայր Անի բերդաքաղաքի բանալիները, իսկ ժողովուրդը գաղթում էրՙ դեպի Լեհաստան, դեպի Ռումինիա, Սեւ ծովի տարբեր ափեր…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930