Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի գործով» պաշտպանը հերթով դատարկեց պայուսակի իրերը

Սեպտեմբեր 15,2017 12:25

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստից առաջ այսօր հերթական միջադեպը գրանցվեց փաստաբանի եւ կարգադրիչների միջեւ: Ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանի պայուսակի զննության ժամանակ մետաղորսիչ սարքն ազդանշան տվեց, սակայն Պապիկյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ ասելով, որ դրանում մետաղական մաս պարունակող արգելված իրեր չկան:

Ի վերջո, փաստաբանը ներս չմտավ՝ ընթերակայի եւ լրատվամիջոցների ներկայությամբ դատարկելով պայուսակի պարունակությունը եւ այդ մասին համապատասխան գրություն թողնելով դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին: Պարզվեց, որ նրա պայուսակում առկա իրերը չէին ազդանշան տալիս, այլ պայուսակի մետաղական շղթաները:

Փաստաբանը հայտարարեց, որ սա իր հանդեպ ապօրինի խուզարկություն է: Կարգադրիչներն էլ պնդեցին, որ իրենք չեն նայել նրա պայուսակի մեջ, նա ինքնակամ է այն դատարկել, եւ որ դա օրենքով սահմանված զննություն է:

Ի դեպ, դատարանի սրահում նկարահանման ժամանակ կարգադրիչներից մեկը խոչընդոտում էր լրագրողների աշխատանքը, հրում, ձայնը բարձրացնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930