Լոնդոնի մետրոյում՝ «Փարսոնս Գրին» կայարանում, պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն:
Ականատեսները պնդում են, որ պայթյունը տեղի է ունեցել գնացքի վագոնում: Նրանցից մեկի խոսքով՝ ինքը պայթյունի ձայն է լսել, հետո տեսել է կրակի լեզուները: Նա նշել է, որ տեսել է մի քանի վիրավորների, այդ թվում՝ այրված դեմքերով: Նրա խոսքով՝ վագոնում խուճապ է սկսվել:
Դեպքի վայր են շտապում «շտապօգնության» մեքենաներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղյակ է միջադեպից և զբաղվում է գործի քննությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ