Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եվրոպան Հայաստանում էքսպո». բազմաոլորտային առևտրի և ներդրման առաջին ցուցահանդես Հայաստանում ԵՄ ընկերությունների համար

Սեպտեմբեր 15,2017 12:02
expo

Անկախ նրանից, թե գործարարն ինչ է փնտրում՝ միջազգային համագործակցության նոր հնարավորություններ, թե հաճախորդների նոր սեգմենտներին հասանելիություն, նորարական արտադրանքի ու ոգեշնչող ձեռնարկատիրական գաղափարների բացահայտում, նրա այցը «Եվրոպան Հայաստանում էքսպո» խորագրով ցուցահանդեսն արժեքավոր կլինի: Այս նախաձեռնությունն առաջին ցուցահանդեսն է Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական և հայկական ընկերությունների միջև առևտրական կապերի խթանմանն ու զարգացմանը, որը կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից, Եվրոպական բիզնես ասոցիացիայի ու Հայաստանում գործող ԵՄ առևտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ:

ԵՄ-ն՝ առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկը, մշտապես կարևորում է անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը: Չունենալով ելք դեպի ծով՝ համեմատաբար փոքր ներքին շուկա ունեցող Հայաստանը դարպաս է բազմաթիվ խոշոր տնտեսական շուկաների, որտեղ այն օգտվում է արտոնյալ հնարավորություններից: Եվրոպական միության հետ առևտուր իրականացնելիս Հայաստանն օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+). 6300 հայկական ապրանքներ արտահանվում են ԵՄ առանց մաքսատուրքի: Դրանով պայմանավորված՝ Եվրոպական միությունը հայկական արտադրանքի համար առաջնային արտահանման գոտի է: Ինչպես անցյալում, այնպես և այսօր, Հայաստանը, գտնվելով մշակույթների և ազդեցությունների խաչմերուկում, հրաշալի հարթակ է առևտրի զարգացման համար:

ԵՄ անդամ երկրների կապիտալով գործող ընկերությունների ցուցադրվող տարատեսակ ապրանքատեսակներով առևտրի այս ցուցահանդեսը, ոգեշնչվելու, մշակութային և լեզվական խոչընդոտները հաղթահարելու համար մի հարթակ է՝ հանուն փոխշահավետ առաջադեմ բիզնես գաղափարների:

Առևտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները և եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ:

Ցուցահանդեսը տեղի է ունենում ԵՄ անդամ երկրների և Հայաստանի կառավարության աջակցությամբ, որը կապահովի գործարար համայնքի, ներդրողների և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածությունը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը և Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Ելույթներից հետո տեղի ունեցավ կարճատև շրջայց և ծանոթացում ներկայացված բիզնեսների հետ:

«Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի սահմանի կառավարումը: Ցուցահանդեսի երկրորդ օրը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան քննարկումներ տեղի կունենան` Հայաստանը հայտնի զբոսաշրջային գոտի դարձնելու, ինչպես նաև բիզնեսի հաջողության համար խորհրդատուների դերի և արտահանման զարգացման թեմաներով:

Միջոցառումը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 17-ը, «Երևան Էքսպո» կենտրոնում (հայտնի նաև որպես Մերգելյան Կլաստեր, հասցե Հ. Հակոբյան, շենք 3):

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930