Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իսկ ես չեմ երազում Վանոյի ժամանակները». Արմեն Ռուստամյան

Սեպտեմբեր 15,2017 11:48

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքվեցին, թե ինչ կարծիք ունի վերջին կրիմինալ իրադարձությունների, մասնավորապես՝ Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների մասին: Հարցին՝ կարելի՞ է ասել, որ կրիմինալի գագաթնակետին ենք հիմա հասել՝ Ռուստամյանը պատասխանեց. «Չեմ կարծում գագաթնակետին, քննություն է ընթանում, տվյալները ունեն, վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անեն, որ դա բացահայտվի: Այդպիսի երեւույթներ միշտ էլ տեղի են ունենում, չեմ կարծում, որ համատարած կրիմինալիզացիայի մասին է խոսքը: Սովորական կենցաղային կամ ինչ-որ այլ հարցերի հետ կապված ռազբորկաներ են, որը կարող է տեղի ունենալ ցանկացած երկրում: Կարեւորն այն է, որ համապատասխան մարմինները կարողանան ժամանակին արձագանքել եւ բացահայտել, կանխել նման հնարավոր զարգացումները»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այս կրիմինալ միջադեպի հետ կապված սոցցանցերում արդեն կարոտով են հիշում Վանո Սիրադեղյանին, պահանջում են, որ նա վերադառնա, արդյոք այստեղ դուք Վլադիմիր Գասպարյանի մեղքը տեսնո՞ւմ եք, թե՞ չէ, եւ Վանոյի վերադարձը դուք ուզո՞ւմ եք, թե՞ չէ: Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ամեն մեկն իր չափով պատասխանատու է, այդ թվում՝ պարոն Գասպարյանն իր չափով իր պատասխանատվությունը պետք է ստանձնի: Իսկ ես չեմ երազում Վանոյի ժամանակները, որովհետեւ այնպես չի, որ այն ժամանակ կրիմինալիզացիա չկար: Բավական է հիշեք հայտնի սպանությունները այդ ժամանակ կատարված: Այնպես չի, որ երազում եմ, որ այդ ժամանակները վերադառնան, եթե վերադառնան, նույն ընթացքն էլ լինելու է, այդտեղից է սկսում: Մի բան, որ ծուռ ես շարում,այդպես ծուռ էլ գնում է: Պետք է սկզբից ամեն ինչը ճիշտ իր տեղը դրվեր, համակարգը իր գործը պետք է կատարեր, այլ ոչ թե մեկի կամակատարը դառնար, որպեսզի մենք այսօր այս վիճակը չունենայինք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930