Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Հայաստանում չկա մեկը, որ գոհ լինի իր վիճակից». «Իրատես»

Սեպտեմբեր 15,2017 11:35

ԱԺ-ի գրադարանի ցուցափեղկում նոր անուն է հայտնվել: Ցանկացողները կարող են ծանոթանալ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի «Ճանապարհ» գրքին: «Իրատեսը» ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ հարցրեց՝ ինչու՞ է անցել գրական աշխատանքի` հընթացս շոշափելով նաև քաղաքական խնդիրներ:

 -Ձեր պատկերացրածն այսպիսի՞ Հայաստանն էր:

-Բավականին մեծ աշխատանք է արվել, չնայած ունենք դեռ մի փոքր հատված սովյալ ժողովուրդ: Երբ ինձ հարցնում են, թե ինչ է երջանկությունը, ասում եմ՝ երջանկությունն այն է, երբ երջանիկ շրջապատում ես ապրում: Այսինքն, Հայաստանը դեռևս երջանիկ շրջապատ չունի: Հայաստանի որևէ քաղաքացի դեռ երջանիկ չէ, քանի որ շատ չքավոր մարդիկ կան:

-Պարոն Սահակյան, երբ Դուք եք դժգոհում երջանկության պակասից ու երջանիկ շրջապատի բացակայությունից, երբ հայտնի ֆիլմի հանգույն «Каждый день артиста видишь, академика видишь, космонавта видишь, Иштояна видишь», ի՞նչ ասի շարքային քաղաքացին:

-Այո, ոչ ոք չի հերքում, որ կա ժողովրդի մի զանգված, որ աղքատ է ու չի կարող նորմալ ապրել:

-Ինչպե՞ս է ստացվել, որ ունենք այդպիսի բևեռվածություն. մի կողմում օլիգարխներն են, մեծահարուստները, մյուս կողմում՝ օրվա հացի կարոտ քաղաքացին:

-Ես կուզենայի բոլորը հարուստ լինեին, բայց կցանկանայի, որ ժողովուրդն էլ ապրի: Հայաստանի վիճակն այսօր այնպիսին է, որ ինչ էլ անես, այդ աղքատությունը կպահպանվի:

-Այդ վիճակի համար չկա՞ն մեղավորներ:

-Իշխանությունը չէ մեղավոր, որ այդպես է:

-Ո՞վ է մեղավոր:

-Մենք ցամաքային ճանապարհ չունենք, չունենք ելք դեպի ծով: Աշխարհում չկա մի պետություն, որ նավահանգիստ չունենա: Պատճառները շատ են: Հիմա ասում են՝ փոխենք իշխանությունը, լավ՝ փոխեցիք, ու՞մ եք բերելու իշխանության: Որևէ մարդու անուն թող ասեն:

-Ուզում եք ասել` քաղաքական դաշտն այդքան ամայի՞ է, չկա՞ն պատասխանատու պաշտոնների համար համապատասխան կադրեր:

-Ես չեմ տեսնում այնպիսի քաղաքական թիմ, որի լիդերը կարող է ղեկավարել Հայաստանը:

-Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն այդ ի՞նչ մոգական ուժ ունի, որ ովքեր դառնում են այս կուսակցության անդամ, արագ հարստանում են, կառավարման սանդղակով արագ վեր բարձրանում:

-Վատ է, եթե օրենքը խախտելով են որևէ բանի հասնում: Բայց երբ հարցը հասնում է կոնկրետության, թե ով է այդպիսին, պատասխան չկա: Մի օրինակ ասեմ. մի լրագրող մի անգամ ասաց, թե կուզենար իր տունը իմ տան հետ փոխել: Եկավ, տունս տեսավ, ասաց. «Չէ, քո տունն ի՞նչ տուն է, իմը կարգին տուն է»:

-Փաստորեն, այդպիսի մեծահարուստ լրագրողներ կան մեր շրջապատում: Բայց Դու՞ք էլ եք դժգոհ Ձեր ֆինանսական վիճակից:

-Հայաստանում չկա մեկը, որ գոհ լինի իր վիճակից:

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930