Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էմոցիոնալ գնահատականներր մի կողմ թողնենք եւ փորձենք հասկանալ Արմեն Ռուստամյանի ասածը. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 15,2017 11:34

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊ-ին Հայաստանի անդամակցության հարցին ու հայտարարել, թե դա անվտանգության խնդիր էր, ու եթե դա չլիներ՝ մենք չէինք հաղթի ապրիլյան պատերազմում։ Համենայն դեպս՝ նրա ասածի հիմնական իմաստն այն էր, որ հայկական բանակն ապրիլյան պատերազմից պատվով է դուրս եկել հենց ռուսների շնորհիվ։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել անցած տարվա ապրիլին՝ մոտավորապես հայտնի է։ Հայտնի է, թե Ռուսաստանն ինչպես էր ձգձգում շատից-քչից ժամանակակից սպառազինության մատակարարումը Հայաստանին (երեւի գումարի փոխանցումը մի քիչ ուշացել էր), ինչպես էր 3-4 միլիարդ դոլարի «առեւտուր անում» Ադրբեջանի հետ, հայտնի է նաեւ, որ ապրիլյան պատերազմը մեզ համար անակնկալ էր, մինչդեռ ռուսական արբանյակային հետախուզությունը հաստատ նկատած կլիներ 300 միավոր ծանր տեխնիկայի տեղաշարժը, եւ այլն։ Թե ինչ է իրենից ներկայացնում Դաշնակցության վերնախավը՝ նույնպես հայտնի է։ Բայց էմոցիոնալ գնահատականներր մի կողմ թողնենք եւ փորձենք հասկանալ Արմեն Ռուստամյանի ասածը։

Եվ այսպես՝ նա ասում է, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք (կամ՝ գոնե չենք պարտվել) Ռուսաստանի շնորհիվ։ Լավ, ենթադրենք՝ հասարակությունն ամեն բանից չէ, որ տեղյակ է, իսկ Ռուստամյանը «թաքուն բաներ» գիտի։ Ամեն դեպքում՝ գոյություն ունի ընդամենը երկու տարբերակ. կամ ապրիլյան պատերազմում հաղթել ենք մեր զինվորների ու սպաների հերոսության շնորհիվ, կամ Ռուստամյանն իրավացի է՝ եթե Ռուսաստանը չլիներ, հետեւանքները մեզ համար ծանր էին լինելու։ Երկու տարբերակներն էլ քննարկենք։

Եթե իսկապես միայն ռուսների աջակցության շնորհիվ ենք «թեթեւ պրծել», այդ դեպքում Արմեն Ռուստամյանն իր հայտարարությամբ նախ՝ ռազմական գաղտնիք է բացահայտում, երկրորդ՝ մեծ ծառայություն է մատուցում Ադրբեջանին (ադրբեջանական քարոզչությունը մինչեւ հիմա փորձում է սեփական ժողովրդին համոզել, թե ղարաբաղյան պատերազմում հայերը հաղթել են ռուսների աջակցության շնորհիվ), երրորդ՝ կոտրում է հայկական բանակի մարտական ոգին եւ հայրենասիրական այն վերելքը, որ ունեցանք մեր զինվորների հերոսության շնորհիվ։ ։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930