Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտյոմ Մարկոսյան. «Այսօր հեռուստատեսությունը բոլոր առումներով դեգրադացիա է ապրում եւ վերջ». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2017 11:25

«Ժողովուրդ»-ը «Մեկը վերեւից» ներկայացման, քաղաքական հումորի, «7 ու կես» նախագծի վերադարձի եւ այլ թեմաների շուրջ զրուցել է հաղորդավար, դերասան եւ հումորիստ Արտյոմ Մարկոսյանի հետ։

– Արտյո՛մ, քանի որ վերջին տարիներին էկրաններին չեք երեւում, հետաքրքիր է՝ որտե՞ղ եք Դուք, ինչո՞վ եք այժմ զբաղված։

– Ես իմ հայրենիքում եմ, Հայաստանում եւ շատ ուրախ եմ, որ այստեղ եմ մնացել։ Համոզված եմ, որ չի գա մի օր, երբ կլքեմ Հայաստանը։ Հիմա ես, թեեւ չեմ երեւում հեռուստատեսությամբ, ծավալում եմ լայն գործունեություն, հանդես եմ գալիս որպես ռեժիսոր-պրոդյուսեր։

– Արտյոմ, չեմ կարող չհարցնել այսօր եթեր հեռարձակվող ծրագրերի վերաբերյալ Ձեր կարծիքը։ Ըստ Ձեզ՝ որակային առումով ի՞նչ փուլում ենք։

– Դա, իրոք, շատ բարդ հարց է, տեսեք, թե որքան բան է փոխվել «այսօր» ասվածի մեջ, փոքրերը մեծացել են, մտածելակերպ է փոխվել… Այսօրվա հումորային դաշտը աբսուրդային վիճակում է։ Մեր ունեցած հեռուստածրագրերի առյուծի բաժինն ինձ համար ընդունելի չէ, ընդունելի չէ նաեւ այն ամենը, ինչ տեղի է ունենում, այսպես ասած, մեր շոու-բիզնեսում։

Ես մի բան կարող եմ հստակ ասել՝ ինտելեկտի եւ զարգացվածության աստիճանական անկում է տեղի ունենում։ Հայ հանրության մի ստվար զանգված անմակարդակ, շրիշակի մակարդակի հնդկական սերիալներ է դիտում, կարծես դեղի պես ներարկել են ժողովրդին։ Իսկ հայկական սերիալներն էլ քարոզում են ողբ, մահ, դավաճանություն, մարդկանց սովորեցնում են դաժանության եւ ողբի։ Այսօր հեռուստատեսությունը բոլոր առումներով դեգրադացիա է ապրում եւ վերջ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930