Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արդյունքներ կտար, եթե վարչապետի այցերին ու հանձնարարականներին գոնե մեկ-երկու փոփոխություն հետևեր մարզերում. «Իրատես»

Սեպտեմբեր 15,2017 11:22

Մեկ տարի անց փաստ է.
1. Կարեն Կարապետյանը չմտավ քաղաքականություն:
2. Կարեն Կարապետյանը ոտքը եվրասիական տարածքից դուրս չդրեց:
3. Կարեն Կարապետյանը տնտեսությունը պահեց նույն ճահճուտում:

Երեք փաստերն էլ տեղավորվում են մեկ պայմանավորվածության շրջանակում: Վարչապետը քաղաքականությունից հրաժարվեց` պահպանելով նախապես նախագահին տված խոստումը: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը կուսակցական, ոչ թե քաղաքական հենքի վրա էր ու մաս էր համաձայնության` ապահովել ՀՀԿ-ին դրական ռենոմե: Աշխատանքի բաժանումը հստակ ու անարդար էր սկզբից. նախագահը իրեն էր վերապահում քաղաքականությունը և տնտեսությանը խառնվելու արտոնությունը, վարչապետինը տնտեսությունն էր` առանց սկզբունքային փոփոխությունների իրավունքի:

Վարչապետը պաշտոնական ու աշխատանքային այցերով եվրասիական տարածքի սահմանները չհատեց, որովհետև ուներ ռուսական վետո` նա չէր եկել Հայաստան` կառուցելու արևմտյան վեկտորի քաղաքականություն, նա եկել էր ամրապնդելու ռուսական ներկայությունը երկրում: Մեկ տարում նա նույնիսկ Թեհրան չգնաց, թեպետ հրապարակավ հայտարարել էր: Չէր կարող գնալ, քանի Մոսկվան կանաչ լույս չէր վառել, իսկ Մոսկվայում կարմիր լույսը քաղաքական գերակայություն է ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ հարաբերություններում: Բնական է, որ այս պայմաններում տնտեսական վիճակի փոփոխությունները ունենալու էին վիճակագրական տվյալների արտահայտություն` չարտահայտվելով կենսամակարդակում: Դա ևս մաս էր պայմանավորվածության:

Փաստացի` Կարեն Կարապետյանին իբրև վարչապետի տրված էր երկու հանձնարարական: Առաջին` քարոզչական դաշտում ստանձնել մեծ վերափոխիչի կերպար, և նա այդ գործն արեց ինքնատիպ` խորհրդակցություններ հրավիրելով Հանրապետության հրապարակում, այցելելով մարզեր ու մարզպետարաններում հանդիպումներում գմփոց-շմփոց, ռեկորդներ, չեմպիոն ծրագրեր, ինքնուրույնություն պահանջելով ու մեղադրելով տեղական իշխանություններին հետամնաց մտածողության, աշխատել չկարողանալու, տեղ-տեղ նաև չցանկանալու մեջ: Դա ճիշտ էր ու արդյունքներ կտար, եթե վարչապետի այցերին ու հանձնարարականներին գոնե մեկ-երկու փոփոխություն հետևեր մարզերում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930