Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Մելքոնյան. «Հանցավոր հեղինակություններն իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 15,2017 11:04

Վերջին ամիսներին ՀՀ-ում արձանագրված դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տալիս։ Ինքնասպանություններից բացի՝ Հայաստանում ավելացել են նաեւ սպանությունների դեպքերը, երբ մարդիկ իրենց խնդիրները փորձում են լուծել՝ ինքնադատաստան տեսնելով։ Ինչի հետեւանք է սա։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի հետ։

– Պարոն Մելքոնյան, Հայաստանի փողոցներում նույնիսկ քայլելն է վտանգավոր դարձել հիմա։ Ինչի՞ հետեւանք եք դա համարում։

– Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ ու հանգիստ երկիրն է, իսկ Երեւանը՝ ամենաապահով ու հասարակական կարգի պահպանման օրինակելի քաղաքը։ Իսկ Դուք չե՞ք տեսնում՝ ի՞նչ է կատարվում աշխարհում։ Օրը ցերեկով բեռնատարներով հանգիստ վրաերթ են կատարում, կացնով, դանակներով հարձակվում քաղաքացիների վրա, բռնաբարում կանանց, պայթեցնում առեւտրի ու հանգստի օբյեկտները։ Ձեզ ի՞նչ է թվում՝ Հայաստանը Երկիր մոլորակից դո՞ւրս է։ Աղբ չպետք է լինի, երթեւեկության կանոնները խախտող չպետք է լինի, կաշառակեր պաշտոնյա չպետք է լինի, ոչ պրոֆեսիոնալ լրագրողներ չպետք է լինեն, հանցագործ ու գող ավազակ չպետք է լինի։ Հանցավոր հեղինակություններն իրար լավ է, որ սատկացնում են ու մաքրվում մեր կյանքից։

– Իսկ այստե՞ղ ինչ անելիքներ ունեն իշխանությունները։ Օրինակ՝ կարծիք կա, թե այդ նույն հեղինակությունները սերտ կապի մեջ են իշխանությունների հետ, եւ վերջիններիս ձեռնտու չէ նրանց սանձելը։

– Դա պարզունակ ու ոչ իրատեսական գնահատական է։ Ցանկացած երկիր, պետական շահերից ելնելով կարող է օգտագործել այդ կատեգորիայի մարդկանց, սակայն օգտագործել, չի նշանակում համագործակցել։ Իշխանությունները կառավարում են երկիրը, իսկ անելիք ունենք բոլորս, այդ թվում՝ լրագրողները։ Պետք Է կույր լինես, որպեսզի չտեսնես ոստիկանությունում կատարված բարեփոխումները։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930