Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Ոչ որոշել ենք, ոչ էլ քննարկել

Սեպտեմբեր 15,2017 10:33

«ՀՀԿ-ն 2018 թվականի կառավարության ձեւավորման, հետեւաբար, վարչապետի հարց չի քննարկել: Եթե չենք քննարկել, բնականաբար, որոշում կայացված չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն կայացրել է իր վերջնական եւ վճռական որոշումը`2018-ից հետո Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել: Համանման հրապարակումները Էդուարդ Շարմազանովը բնութագրում է «ընդամենը սենսացիոն» հրապարակումներ:

«Երբ որոշումը կայացվի`կիմանաք: Իսկ դա կլինի 2018 թվականին: Ավելին ասեմ, ոչ միայն կայացված որոշումներ չկա, այդ հարցերի վերաբերյալ քննարկումներ էլ չեն եղել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930