Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրակոցներ Երևանում. Իսկ վտանգավորը դեռ առջևում է. «Ժամանակ»

Սեպտեմբեր 15,2017 10:29

Երբ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի է ունենում զինված քրեական «ռազբորկա»՝ զոհերով և վիրավորներով, ապա այստեղ խնդիրը զուտ քրեաիրավական հարթությունում դիտարկելը դառնում է արդեն ազգային անվտանգության հարց, որովհետև ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է և առնչվում է իրավիճակի վերահսկողությանն ու կառավարելիությանը: Եվ առավել ևս՝ ազգային անվտանգության հարց է, երբ այդօրինակ ռազբորկաները շարք են կազմում: Ու պարզ չէ, թե օրը ցերեկով հաջորդ զինված ռազբորկան երբ է տեղի ունենալու, որտեղ, և քանի զոհ ու վիրավոր է լինելու այս անգամ:

Բարեբախտաբար, զոհերն ու վիրավորները առայժմ քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, ոչ թե անմեղ քաղաքացիներ ու անցորդներ: Բայց եթե իրավիճակը շարունակվի այսպես, ապա երևի թե քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ հարկ կլինի Երևանում և հանրապետության տարբեր քաղաքներում սահմանել, այսպես ասած, զինված քրեական ռազբորկաների ռեժիմ, ժամանակացույց՝ քաղաքացիներին պաշտոնապես տեղեկացնելով, որ, ասենք, ոստիկանությունը խորհուրդ չի տալիս դուրս գալ օրվա այսինչ ժամից մինչև այսինչ ժամը, քանի որ այդ ընթացքում լինելու է քրեական ռազբորկա այսինչ հեղինակությունների կամ նրանց թիկնապահների միջև: Ինչպես արտակարգ իրավիճակների նախարարությունն է տեղեկացնում, որ օրվա այս ժամից մինչև այս ժամը խորհուրդ չի տրվում լինել արևի տակ, այդպես էլ գոնե ոստիկանությունը՝ եթե չի կարողանում կանխել այդ ռազբորկաները, կարողանա տեղեկանալ դրանց մասին և հայտնել քաղաքացիներին, որ հանկարծ նրանք չհայտնվեն ոչ հարմար պահին ոչ ճիշտ տեղում և դառնան այդ ռազբորկաների զոհ: Համենայնդեպս, իրավապահ համակարգի այլ գործառույթ այստեղ կարծես թե չի երևում, և գոնե այդպես արդարացվի հարկատուների այն փողը, որ պետական կառույցների թվում ստանում է նաև իրավապահ համակարգը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930