«Ես էլ ինքս մեր եկեղեցու հետեւորդ եմ ու երկրպագու: Ավելի լավ է ազգանվեր լինել, հայ եկեղեցու մոլի երկրպագու, քան որոշների նման տարաբնույթ աղանդների, կեղծ ուսմունքների ու ապազգային երեւույթների պաշտպան»,- սա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի պատասխանն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին:
Ավետիք Իշխանյանը քննադատել էր Էդուարդ Շարմազանովին`ասելով. «…երբ կարդում ես Շարմազանովի կարծիքը, տպավորություն է ստեղծվում, որ նա հայ առաքելական եկեղեցու մոլի հետեւորդ է, ինչը բոլորովին հարիր չէ պետական բարձրաստիճան պաշտոնյային, որովհետեւ նա եթե այդպես է մտածում, ուրեմն իր մասնագիտությունը սխալ է ընտրել, ճիշտ կաներ, որ գնար Գեւորգյան ճեմարան, դառնար բարձրաստիճան հոգեւորական եւ քարոզեր Առաքելական եկեղեցու ուսմունքը»:
Իսկ այս ամենը հետեւեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը Հայ Առաքելական եկեղեցուն նրանում, որ երկու անգամ խանգարել է հայկական պետականության կայացմանը: Էդուարդ Շարմազանովը չէ համաձայնել Հրանտ Բագրատյանի հետ`նկատելով, որ հավանաբար նախկին վարչապետը որոշել է օրիգինալ երեւալ ու այդ պատճառով էլ քննադատում է մեկ հայոց լեզուն, մեկ եկեղեցուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ