Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը շուրջ 2.8 մլրդ դրամի ռիսկեր է բացահայտել

Սեպտեմբեր 15,2017 10:05

Պետական եկամուտների կոմիտեն տարեսկզբից 100 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած 4537 հարկ վճարողի մոտ առկա ստվերի գնահատման աշխատանքներ է իրականացնում: Վերլուծությունների արդյունքում տվյալ խմբից 2272 տնտեսվարողի մոտ կոմիտեն ռիսկեր է վեր հանել, ինչի արդյունքում գնահատված ստվերի հիման վրա հաշվարկված պետական եկամուտների միջին ամսական ռիսկը 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.8 մլրդ դրամ, իսկ 1732 հարկ վճարող գնահատվել է ոչ ռիսկային:

Ռիսկային համարված հարկ վճարողներին առաջարկվել է սեղմ ժամկետում ներկայացնել ճշտված հաշվարկներ և կամավոր վճարել 2017թ. առաջին կիսամյակում չվճարված հարկերը՝ զերծ մնալով հարկերից չարամտորեն խուսափելու դեպքերի գնահատման ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացներից, իսկ ոչ ռիսկային տնտեսվարողների մասով կիրականացվի մեղմ վարչարարություն:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930