Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որն անցկացվում էր տղաների եւ աղջիկների 8-10-12-14-16-18 տարիքային խմբերում:
Ավագ աղջնակների (18 տարեկաններ) պայքարում Հայաստանը ներկայացնող Սոնա Ասատրյանը ինը հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նվաճեց չեմպիոնի կոչումը եւ անհատական վարկանիշը բարձրացրեց 128 կետով:
Մյուս տարիքային խմբերում էլ մեր թե տղաների, թե աղջիկների մեջ մեդալի հավակնողներ կային« սակայն նրանք կամ լրացուցիչ գործակիցներով տեղ չզբաղեցրին մրցանակային եռյակներում, կամ միայն վերջին տուրում, ինչպես Հայկ Մարտիրոսյանը (Մ 18) եւ Շանթ Սարգսյանը (Մ 16), անհաջողության մատնվելով կորցրին ոչ միայն հաղթող ճանաչվելու, այլեւ մեդալ նվաճելու իրական հնարավորությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ