Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տատրակը կիրառվում է լարինգիտների, ֆարինգիտի, քրոնիկական բրոնխիտի ժամանակ

Սեպտեմբեր 15,2017 12:30

Տատրակն ու նրա պատրաստուկները օժտված են հակաբորբոքային, պատող, խորխաբեր, փափկեցնող ազդեցությամբ: Արդյունավետ է կիրառումը լարինգիտների, ֆարինգիտի, քրոնիկական բրոնխիտի ժամանակ: Խթանում են աղիների շարժողականությունը, ունեն մեղմ, պատող, նյութափոխանակությունը լավացնող հատկություններ:

Բրոնխիտների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ տերեւներին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 5-6 ժամ, այնուհետեւ տաքացնել ջրաբաղնիքի վրա 5 րոպե՝ չեռացնել, սառեցնել 30 րոպե, քամել: Ընդունել 1 ճաշի գդալ՝ օրը 3-4 անգամ:

Որպես խորխաբեր միջոց կիրառվում է հետեւյալ պատրաստուկը. 2 ճաշի գդալ մանրացրած տերեւներին ավելացնել 300 միլիլիտր եռացրած, սառեցրած ջուր, թողնել սենյակային ջերմաստիճանում 8-10 ժամ, այնուհետեւ տաքացնել ջրաբաղնիքի վրա 10 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ստացված ջրաթուրմի ծավալը տաք ջրով հասցնել 300 միլիլիտրի: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2-3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Հակացուցումներ եւ նախազգուշացումներ

Տատրակի եւ նրա պատրաստուկների կիրառման ժամանակ հարկավոր է խստիվ հետեւել դեղաչափին եւ պատրաստման եղանակին: Դեղաչափի ավելացման դեպքում կարող են առաջանալ ցավեր որովայնի խոռոչում, սրտխառնոց, փսխում:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930