Սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկի 29-ամյա բնակչուհին ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել, որ տղամարդը իրեն հրավիրել է Իջեւան քաղաքի ծայրին գտնվող ռեստորաններից մեկը եւ այնտեղ բռնաբարել: Աղջիկը Իջեւանի տարածաշրջանի մեկ այլ ռեստորանում մատուցողուհի է աշխատում:
Նա իրավապահներին հայտնել է, որ տղամարդն իր հետ համացանցով է ծանոթացել: Մեր տեղեկություններով ՝ տղամարդը Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչ է, բայց ներկայումս բնակվում է Երեւանի հարակից քաղաքներից մեկում:
Իրավապահներից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ բռնաբարության հոդվածով քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ անիմաստ վեռնագիր
Լսել են, որ ՞սահմանագոտի՞ բառը գրելիս շատ մարդ է կարդում ու գնաց
Երևի էլ տեղ չկա, ոչ չխցկեն ՞սահմանագոտի՞ բառը, մնում էր մենակ հոդված գրեն հետևյալ վեռգնագրով ՞Սահմանագոտու բնակիչը գնաց զուգարան՞
Պ.Ս. Համոզված եմ, որ քոմենտս չի հաստատվի, քանի որ անմիջականորեն վերաբերվում է լրագորողի մասնագիտական որականի
Ուրախ եմ, որ իմ գրած նյութը կարդացել եք, արձագանքել: Սակայն մեկնաբանության(ոչ թե՝ քոմենտ) մեջ բազում ուղղագրական սխալներ եք արել: «Վերնագիր» բառը ր-ով է գրվում, ոչ թե՝ ռ-ով, լրագրողի,. ոչ թե՝ լրագորողի, որակներ, ոչ թե՝ որականի,հետ գրառո, ոչ թե՝ պոստ սկրիպտում:
Այո, ցավոք, իմ հայերենը 0 է, կլոր: Շնորհակալություն ուղղումների համար:
Բայց մեկ է դրանից ձեր հոդվածի որակը չփոխվեց
Հույս եմ հայտնում, որ հետագայում ավելի համահունչ կվեռնագրեք ձեր հոդվածները