Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերջին բնակիչը» ֆիլմի վենետիկյան ցուցադրությունը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Սեպտեմբեր 14,2017 22:11

Վենիտիկի կինոփառատոնի շրջանակներում՝ արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում:

Մասնավորապես՝ բացի մամուլի հրապարակումներից, այդ երկրի Միլի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան, «Սիբիսի» հեռուստաընկերությանը տված մեկնաբանության մեջ հայտնելով իր վրդովմունքը, այնուամենայնիվ, հուսահատություն է հայտնել՝ ասելով. «Մենք կարող ենք դադարեցնել այդ գործընթացը՝ միայն այդ թեմայով ավելի շատ ֆիլմեր նկարահանելու և դրանք ցուցադրելու միջոցով, սակայն նույնիսկ եթե դա տեղի չունենա, ապա հնարավորություն կստեղծվի պատմել իրականության մասին և այն կլսվի»:

Ադրբեջանական հիստերիային անձամբ կինոռեժիսորը շատ հանգիստ է վերաբերվում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանն ասել է, որ այն սպասելի էր և որևէ կերպ չի կարող խանգարել իր աշխատանքին: «Ես իմ պայքարի ձևն եմ ընտրել աշխարհին ցույց տալու և ապացուցելու իրական ճշմարտությունը,- ասել է կինոռեժիսորը:

«Ավելին՝ այժմ աշխատում եմ իմ հաջորդ նախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի վրա, որը մեկ այլ դիտանկյունից կներկայացնի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և մարդկային ճակատագրերի վրա դրա ազդեցությունը»:

Artsakhpress.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930