Սեպտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայ-ռուսական համալսարանում մասնակցել է «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
«Տարածաշրջանային մարտահրավերներ. գոյատևումից դեպի զարգացում» խորագրով ելույթում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին, հարևան պետությունների հետ փոխհարաբերություններին ու դրանց զարգացման հնարավոր ուղիներին:
ՀՀ պաշտպանության նախարարություն