Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական շուկան շատ մեծ պոտենցիալ է օրգանիկ մթերք արտադրողների համար» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 17:06

Aravot.am-ը Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերին, հիշեցնելով Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման մասին ՀՀ նախագահի հայտարարությունը, հետաքրքրվեց, թե մեր երկիրը դեպի Եվրոպա օրգանական գյուղմթերք արտահանելու ի՞նչ պոտենցիալ ունի: Վկայակոչեցինք նաեւ բնապահպանների մտահոգությունները, որ Հայաստանում հանքերը շահագործվում են շրջակա միջավայրին վնասներ պատճառելով, ինչի արդյունքում ծանր մետաղները եւ այլ վտանգավոր նյութերը հողի միջոցով անցնում են գյուղմթերքին:

Պարոն Մուքենհուբերին համոզմունք հայտնեց, որ Հայաստանը դեպի Եվրոպա օրգանական արտադրանք արտահանելու շատ մեծ ներուժ ունի. «Չնայած Հայաստանում ոչ բոլոր վայրերն են, որ պիտանի են օրգանիկ արտադրության համար, բայց կան շատ վայրեր, հատկապես` բարձրադիր, որոնք ունեն հիանալի բնություն եւ շատ հարմար են օրգանական արտադրության համար: Մենք հիմի աշխատում ենք շուկաների դիվերսիֆիկացման վրա, ոչ թե կենտրոնանում ենք մի շուկայի վրա: Եվրոպական շուկան շատ մեծ պոտենցիալ է օրգանիկ մթերք արտադրողների համար»:

Մանրամասները` տեսանյութում

Դեյվիդ Մուքենհուբերն այսօր մասնակցում էր «Գյուղական կյանքի եւ ավանդույթների ամենամյա փառատոնի» առիթով հրավիրած մամուլի ասուլիսին, որը կազմակերպվել էր Անգլիական այգում: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 16-ին` նույն վայրում, որտեղ կներկայացվի օրգանական գյուղատնտեսական արտադրանք:

Փառատոնի հիմնադիր «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանն ասաց, որ փառատոնն առիթ է, որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան մեր երկրի գյուղատնտեսական արտադրանքին, ֆերմերներն ու արտադրողներն էլ նոր շուկաներ ու գործընկերներ ձեռք բերեն:

Հարցին, թե մեր երկրում հողերի դեգրադացիա է տեղի ունենում, այդ պայմաններում ինչպե՞ս է հնարավոր օրգանական գյուղատնտեսություն կազմակերպել, տիկին Սարուխանյանը պատասխանեց, որ օրգանական գյուղատնտեսությունը հենց հողերը բուժելու միջոց է, որովհետեւ արտադրության ընթացքում չեն օգտագործվում քիմիական ու հողի համար վտանգավոր նյութեր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930