Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարեգործական ճաշարանները` քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո

Սեպտեմբեր 14,2017 16:02

Առանձնահատուկ hոգածության կարիք ունեցող սոցիալական խմբերին օժանդակելու նպատակով մայրաքաղաքում շարունակում են գործել Երևանի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության համագործակցությամբ բացված 18 բարեգործական ճաշարանները: Դրանք, ըստ էության, վերածվել են ցերեկային խնամքի կենտրոնների, որտեղ, մատուցվող ճաշից բացի, նաև իրենց ժամանցն են անցկացնում շփման կարիք ունեցող տարեցները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ համատեղ մշտական վերահսկողություն է իրականացնում մայրաքաղաքում գործող բարեգործական ճաշարանների գործունեության նկատմամբ: Դրանց խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանում սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Մայր Աթոռի հովանու ներքո գործող բարեգործական ճաշարանների պատասխանատու Տեր-Մարկոսը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանը, Հայաստանում «Գերմանական կարմիր խաչի» Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղի գրասենյակի տնօրեն Մովսես Պողոսյանը, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանի պատասխանատու Բագրատ Ասատրյանը և այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել  տարեցներին մատուցվող սոցիալական ծառայությունների ցանկն ընդլայնելու վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930