Սեպտեմբերի 13-ին «Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը ներկայացրեց «Կարաս» ապրանքանիշով նոր բարձրակարգ գինին` «Գրան Կարասը»: Նման հայկական գինու հայտնվելն, անշուշտ կնպաստի շուկայի այս սեգմենտում հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը: Միջոցառումը կայացավ ԱԳՆ նախկին շենքում էր, որը ուրույն ճարտարապետական դիմագիծ ունի: Այստեղ գինու վայելումը ներդաշնակված էր ջազային երաժշտության հետ, որը մատուցվեց մեծանուն Լեւոն Մալխասյանի, Արամոյի եւ Նիկողայոս Վարդանյանի կողմից:
«Կարասի» տնօրեն Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանն իր խոսքում նշեց, որ «Կարասն» ավելի քան 500 հոգու աշխատանքի, սիրո եւ նվիրվածության արդյունք է: Նրա ձեւակերպմամբ, «Գրան Կարաս» շնորհիվ, աշխարհում գինու շատ սիրահարներ և իրական գնահատողներ կիմանան հայկական գինու պատմության մասին եւ Հայաստանն իր տեղը կգրավի աշխարհի գինեգործական քարտեզների վրա: Հավելենք, որ Գրան Կարասը-2013 արտադրվելու է խիստ սահմանափակ քանակով: